Մադրիդի «Ռեալը» դարձավ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը:
Իսպանիայի չեմպիոնը Սաուդյան Արաբիայում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում 3-0 հաշվով հաղթեց «Մալյորկային»: Հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, իսկ ավելացված ժամանակում նախ` սեփական դարպասը գրավեց «Մալյորկայի» պաշտպան Մարտին Վալյենտը, այնուհետև՝ բրազիլացի վինգեր Ռոդրիգոն դրեց խաղի վերջակետը:
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հունվարի 12-ին Սուպերգավաթը կվիճարկի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Իսպանիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ
«Ռեալ» - «Մալյորկա»` 3-0
Ջուդ Բելինգեմ, 63, Մարտին Վալյենտ, 90+2 (ինքնագոլ), Ռոդրիգո, 90+5