«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Մատեուս Կունյան հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նախորդ մրցաշրջանում մանկունիական գրանդում «10» համարով խաղում էր Մարկուս Ռեշֆորդը, որը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։ Նա մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում»։
Կունյան այս տրանսֆերային պատուհանի ընթացքում է 74,2 միլիոն եվրոյով տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Introducing our new number 🔟: Matheus Cunha 🇧🇷
— Manchester United (@ManUtd) July 8, 2025