Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել կոտդիվուարցի ֆուտբոլիստ Յայա Սոգոդոգոյի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«2002-ի նոյեմբերի 30-ին ծնված Սոգոդոգոն հանդես է գալիս եզրային հարձակվողի դիրքում: Նա խաղացել է իր երկրի երիտասարդական հավաքականում:
22-ամյա ֆուտբոլիստն «Արարատին» է միանում «Զոման» ակումբից»,- նշված է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև՝