Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան կխաղան Ֆինալիսիմայում, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ժամկետն ու այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ արգենտինացիները երեք տարի առաջ նվաճել էին Ֆինալիսիմայի գավաթը` 3-0 հաշվով հաղթելով այդ ժամանակ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին: