«Բարսելոնան» Մարկուս Ռեշֆորդի տեղափոխության հարցում տրանսֆերային առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին», հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Անգլիացի ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» տրանսֆերային գլխավոր նպատակն է։ Կատալոնական ակումբը պատրաստ է տրանսֆերային իրավունքի գնման հնարավորությամբ վարձակալել նրան։ Գնման իրավունքը կարող է դառնալ պարտադիր` պայմանավորված վինգերի մրցելույթներով։
Մանկունիական գրանդն էլ ուզում է վաճառել 27-ամյա խաղացողի տրանսֆերային իրավունքը և կբաժանվի նրանից, եթե վճարվի 45 միլիոն եվրո։