Ֆրանսիայում ավարտվեց ռեգբիի աշխարհի առաջնությունը: Եզրափակիչում հանդիպեցին պատմության ամենատիտղոսակիր հավաքականները՝ ՀԱՀ-ը և Նոր Զելանդիան:
Հարավաֆրիկյան ընտրանին հաղթանակի հասավ 12:11 հաշվով և պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
«Սփրինգբոքը» 4-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն և նոր ռեկորդ սահմանեց: Նոր Զելանդիան աշխարհում լավագույնն է դարձել 3 անգամ, Ավստրալիան՝ 2, իսկ Անգլիան՝ 1:
Ռեգբիի աշխարհի առաջնությունն անցկացվում է 1987 թվականից: