Կանանց Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում ոչ-ոքի գրանցեց Լիխտենշտայնի թիմի հետ՝ 2-2։
Արտակ Ադամյանի գլխավորած թիմին 89-րդ րոպեին պարտությունից փրկեց Նարինե Դավթյանը։
Հայաստանի հավաքականը 7 միավորով խմբում զբաղեցրեց երրորդ տեղը, Լիխտենշտայնը` 1 միավորով չորրորդ։ 16 միավորով խմբի հաղթող դարձավ Լյուքսեմբուրգի թիմը, որը նվաճեց B դիվիզիոնի ուղեգիր: Ղազախստանի հավաքականը 10 միավորով երկրորդն է։
Կանանց Ազգերի լիգա, C դիվիզիոն, 6-րդ տուր
Երրորդ խումբ
Լիխտենշտայն - Հայաստան` 2-2
Սոֆյա Հուռլիման, 5, Լենա Գոպել, 61 - Աննա Դալլաքյան, 10, Նարինե Դավթյան, 89
Խաղը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: