«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչն օրեր առաջ հոսպիտալացվել է շնչառական ուղիների բորբոքման պատճառով, հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Մարզիչն այժմ լավ է զգում և շուտով դուրս կգրվի հիվանդանոցից։
49-ամյա մասնագետը Բերգամոյի թիմը գլխավորել է 2025 թվականի հուլիսի 6-ին՝ փոխարինելով Ջան Պյեռո Գասպերինիին, որը ակումբը գլխավորում էր 2016 թվականից։
Մարզչական կարիերայի ընթացքում Յուրիչն աշխատել է նաև «Տորինոյում», «Ռոմայում», «Սաութհեմփթոնում» և այլ ակումբներում: