Logo

Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարի եզրափակիչների մասնակիցներն ու առաջին մեդալակիրները

22:13 / 31.05.2024Ըմբշամարտ
null

Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հովանու ներքո «Դինամո» մարզադահլիճում անցկացվում է աշխարհի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ հուշամրցաշարը։

Բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից (97 կգ), հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մյուս անդամները մասնակցում են երևանյան ստուգատեսին, այդ թվում՝ Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը (67 կգ) և աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), երկուսն էլ հասել են եզրափակիչ:

97 և 130 կգ քաշային կարգերում մրցումներն անցկացվել են շրջանաձև մրցակարգով, հայտնի են մեդալակիրները:

97 կգ

  • 1. Վլադիսլավ Պուստաշյալավ (Բելառուս)
  • 2. Հայկ Խլոյան (Հայաստան)
  • 3. Վադիմ Գորոխով (Ռուսաստան)

130 կգ

  • 1. Ռանջբար Մոհամադսորուշ (Իրան)
  • 2. Ալբերտ Վարդանյան (Հայաստան)
  • 3. Ռատի Տալիկիշվիլի (Վրաստան)

Մյուս քաշային կարգերում ձևավորվել են եզրափակիչների զույգերը:

55 կգ

  • Հոսեյնիվանդ Մոհամադ (Իրան) – Ռամազ Սիլագավա (Վրաստան)

60 կգ

  • Գևորգ Ղարիբյան (Հայաստան) - Նասերպուր Պույա (Իրան)

63 կգ

  • Կարեն Ասլանյան (Հայաստան) – Կեխտար Մահդի (Իրան)

67 կգ

  • Սլավիկ Գալստյան (Հայաստան) – Ռեզեի Հոջաթ (Իրան)

72 կգ

  • Շանթ Խաչատրյան (Հայաստան) – Հայկ Մելիքյան (Հայաստան)

77 կգ

  • Մալխաս Ամոյան (Հայաստան) – Օսկու Ալի (Իրան)

82 կգ

  • Դատա Չխալաձե (Վրաստան) – Էդուարդ Գակամե (Ռուսաստան)

87 կգ

  • Հեդայաթ Բենրուզ (Իրան) - Վիգեն Նազարյան (Հայաստան)

Եզրափակիչները կանցկացվեն հունիսի 1-ին, կմեկնարկեն ժամը 18:00-ից: Մրցանակային ֆոնդը կազմում է 12 հազար դոլար: Մրցաշարի մուտքն ազատ է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա