Իտալացի վինգեր Ֆեդերիկո Բեռնարդեսկին տեղափոխվել է «Բոլոնիա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել իտալական ակումբին: Բեռնարդեսկին նախորդ երեք տարիներն անցկացրել էր «Տորոնտոյում»:
Իտալացին նախկինում խաղացել է Թուրինի «Յուվենտուսում»` դառնալով Իտալիայի եռակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր: Իտալիայի հավաքականի կազմում նա 2021 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն:
🔟, 9, 8... ⏰ pic.twitter.com/PiuMGYvDC5
— Bologna FC 1909 (@BolognaFC1909en) July 19, 2025