Լոնդոնի «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» և հաղթեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 71-րդ րոպեին խփեց Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյան:
Իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 66 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, նույնքան միավոր ունեն քիչ առաջ հաղթած «Ասթոն Վիլան» և մեկ խաղ քիչ անցկացրած «Նյուքասլը»: Առաջնության նախորդ մրցաշրջանի հաղթող «Մանչեսթեր Սիթին» ևս մեկ խաղ քիչ է անցկացրել և այս պահին դուրս է մնում Չեմպիոնների լիգայի գոտուց, 65 միավորով 6-րդն է: «Մանչեսթեր Յունայթեդը» 39 միավորով 16-րդն է: Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 37-րդ տուր
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 1-0 (տեսանյութ)
Մարկ Կուկուրելյա, 71
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android):