«Մյունխենի Ֆուտբոլի Արենայում» կայանալիք Չեմպիոնների լիգայի ՊՍԺ - «Ինտեր» եզրափակիչում հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Միլանյան գրանդի մեկնարկային կազմում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու, 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
ՊՍԺ. Դոնարումա, Հաքիմի, Մարկինյոս, Պաչո, Մենդեշ, Ռուիս, Վիտինյա, Նևեշ, Դեմբելե, Կվարացխելիա, Դուե:
«Ինտեր». Զոմեր, Բաստոնի, Աչերբի, Պավար, Դիմարկո, Դյումֆրիս, Մխիթարյան, Բարելա, Չալհանօղլու, Թյուրամ, Մարտինես:
Ակումբային գլխավոր եվրագավաթի եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտով»: