Logo

Գևորգ Խաչատրյան. Երևանում ասացին, որ ինձ հետ հույսեր չեն կապում, Գրինսբորոյի բալետում դարձա մենակատար

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
14:22 / 12.07.2023Զրույցներ
Բացառիկ
Գևորգ Խաչատրյան-բալետ արտիստ

VNews Culture-ի զրուցակիցն է Միացյալ Նահանգներում բնակվող բալետի արտիստ Գևորգ Խաչատրյանը:

Գևորգի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով․

Գևորգ, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկը չմերժելու համար: Պարարվեստում հայտնվել եք Ձեր կամքից անկախ:

-Այո, շատ ճիշտ եք: Մայրիկս է բերել Պարարվեստի ուսումնարան, քանի որ նա շատ էր սիրում պարը, հատկապես բալետը:

Ձեր մայրը երազել է պարուհի դառնալ:

-Այո: Մորս երազանքն է եղել դառնալ պարուհի, բայց չի ստացվել, քանի որ ամուսնացել է տասնութ տարեկանում, ու հետո մենք ենք ծնվել։ Հետո արդեն շատ բարդ է եղել շարունակել պարի գծով: Ու նրա երազանքն էր, որ իր երեխաներն էլ դառնան պարող: Ես ութ տարեկան էի, երբ ընդունվեցի Պարարվեստի ուսումնարան, ու ընդհանրապես գաղափար չունեի պարից ու հատկապես բալետից: Չգիտեմ՝ բախտի բերմամբ, թե ուղղակի, տվյալներս դուր եկան Հովհաննես Դիվանյանին, ու քննությունից հետո հարյուրավոր երեխաներից ընդամենը տասը անցան, ու տասից երկուսը ես ու եղբայրս էինք: Մենք գաղափար չունեինք պարից, բայց մեր մայրն էր շատ սիրում:

Գևորգ Խաչատրյան-1

Իսկ Դուք ե՞րբ սկսեցիք բալետը սիրել:

-Տասնչորս տարեկանում: Հինգ-վեց տարի տևեց, մինչև հասկացա՝ բալետն ինչի մասին է: Որովհետև, երբ դու նոր ես սկսում Պարարվեստի ուսումնարանում, դու չես պարում, ուղղակի սովորում ես շարժումները: Ընդհանուր գաղափար չես կարող կազմել, թե բալետն ինչի մասին է: Հետո հասկացա, որ բալետը շատ լուրջ ու բարդ արվեստ է: Ու հենց այդ ժամանակ է, որ պետք է հասկանաս՝ կարո՞ղ ես և ուզո՞ւմ ես շարունակել այդ ուղղությամբ, թե՞ ավելի լավ է այլ մասնագիտություն ընտրես: Հասկացա, որ պետք է շարունակեմ բալետի գծով: Բալետում ինձ լավ էի զգում, ու ինձ մոտ ստացվում էր:

Իսկ եղե՞լ է, երբ ինչ-որ բան չի ստացվել՝ շարժում կամ թռիչք, իսկ դա բոլորի մոտ է լինում, մայրիկին մեղադրեք, թե ինչի՞ իր երազանքը կապեց Ձեզ հետ կամ ինչո՞ւ ստիպեց:

-Չէ, մեղադրանքներ մայրիկի հասցեին երբեք չեն եղել։ Բայց եղել է հակառակը, մայրիկն է ասել, թե ինչո՞ւ այս մի բանը չկարողացար անել: Կամ, ինչո՞ւ չեմ պարում այս ներկայացման մեջ, քանի որ ինքը կուզեր ինձ տեսնել բեմում: Մայրիկին երբեք չեմ մեղադրել, ու կարծում եմ, որ շատ ճիշտ են արել, որ ինձ տարել են այդ ուղղությամբ: Ու շնորհակալ եմ նրանց, որ հայտնվել եմ պարարվեստում:

Գևորգ Խաչատրյան-2

Ուսումնարանն ավարտելուց հետո հայտնվել եք Օպերային թատրոնում, բայց շատ քիչ եք պարել:

-Հասկանում ես, որ եկել է քո կյանքի լավագույն հատվածը․ 17 տարեկան ես ու կարող ես ամեն ինչ պարել: Բայց գիտակցում ես, որ ունես ընդամենը մեկ տարի պարելու համար, քանի որ կա բանակի խնդիր:  Տասնութ տարեկանից հետո բոլոր տղաները պետք է գնան բանակ, ու դա բալետի արտիստի համար նշանակում է կարիերայի ավարտ: Ուսումնարանն ավարտելուց հետո գնացի Օպերա, բայց մեկ տարի տևեց, մինչև ընդունեցին աշխատանքի, քանի որ թատրոնում ազատ հաստիք չկար: Երևանում կորդեբալետում էի պարել:

Ասում են՝ Դուք այն արտիստներից եք եղել, որոնց հետ Երևանի օպերային թատրոնը հույսեր չի կապել: Մի փոքր կոպիտ է հնչում, բայց այդպես է եղել:

-Շատ չեմ ուզում խոսել այդ մասին: Ես Երևանի թատրոնում եղել եմ մեկ տարի:

Բայց ի՞նչն էր պատճառը, որ Ձեզ չպահեցին:

-Բալետում կան չափանիշներ, դրանցից մեկը հասակն է: Բեմում բարձրահասակ տղան միշտ նայվում է: Երբ մենք ընդունվում էինք թատրոն, մեզ հետ այլ տղաներ էլ կային, ու իրենք շատ ավելի բարձրահասակ էին ու ավելի լավ տեսք ունեին: Չեմ կարող ասել՝ արդյո՞ք տվյալներով էին ավելի լավը, քանի որ տվյալներն ու հասակը երկու տարբեր բաներ են: Ու այդ ժամանակ թատրոնի չափանիշն էր, որ պահանջվում է բարձրահասակ տղա: Մեզ ասացին՝ եթե կա երեք-չորս բարձրահասակ ու մի ցածրահասակ տղա, որը տեխնիկապես իրենցից առավել է, մենք կընտրենք բարձրահասակին, որովետև կան զուգապարեր աղջիկների հետ, ու հանդիսատեսի աչքին այլ է, երբ բեմում տեսնում է բարձրահասակ տղայի:

Արդյոք այդ խոսքերը հիասթափեցնող չէի՞ն: Ի վերջո, հասակը մի բան է, որը չես կարող փոխել: Եթե տեխնիկան կարող ես լավացնել, դերասանական խաղի վրա կարող ես աշխատել, ապա հասակը տրված է ի վերուստ, ու որևէ կերպ չես կարող բոյովանալ:

-Իրականում շատ հիասթափեցնող էր, մանավանդ՝ 18 տարեկանում,  ունես բանակի խնդիր ու քեզ ասում են՝ «դու մեզ այդքան պետքական չես»:

Ի՞նչ էիք զգում:

-Ինչ-որ ժամանակ նեղված էի, հիասթափված, բայց դե պետք է չկանգնես, որովհետև միաժամանակ գիտակցում էի, որ այդքան տարի աշխատել եմ, ու չեմ կարող այդ ամենը թողնել: Շարունակեցի իմ գործը՝ մտքով, որ պետք է ավելի բարձունքների հասնեմ: Իրականում, շնորհակալ եմ Օպերային թատրոնին ամեն ինչի համար:  Քանի որ իրենք էլ քիչ բան չեն արել ինձ համար: Հիասթափեցնող էր այն հանգամանքը, որ մեր մշակույթը չի կարողանում պահել իր արտիստներին ու օգնել, որ իրենք հասնեն այն գագաթնակետին, որին կարող են: Շատ տաղանդավոր պարողներ կան, ու նրանց տանում են բանակ, իսկ բանակից հետո արդեն պետք է խաչ քաշես այդ մասնագիտության վրա:

Գևորգ Խաչատրյան-3

Երևանից հետո տեղափոխվեցիք ԱՄՆ:

-Երբեք երազանք չեմ ունեցել տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Երբ ուսումնարանում էի՝ երազում էի, որ պարեմ Օպերային թատրոնի բեմում: Ու արդեն այն փուլում էի, որ «Գայանե» բալետում Արմենի դերն էին առաջարկել, ու արդեն փորձերն էին սկսվել, երբ իմ ընկերը՝ Գրիշա Զաքարյանն ասաց, որ ԱՄՆ-ում «Մարդուկ-Ջարդուկ» ներկայացման համար Արքայազնի կերպարում պարող է հարկավոր: Դե, ես էլ հույս չէի կապում, որ կստացվի, բայց ասացի՝ խնդիր չկա, պատրաստ եմ: Ու այդպես ամերիկյան Rotary International-ից հրավեր ստացանք՝ մասնակցելու երիտասարդական մշակութային փոխանակման ծրագրի, որի շրջանակում ելույթներ ենք ունեցել Կալիֆոռնիայի, Թենեսիի, Օհայոյի, Արիզոնայի, Ֆլորիդայի, Հյուսիսային և Հարավային Կարոլինայի, Ջորջիայի նահանգներում և Վաշինգտոնում: Որից հետո Հյուսիսային Կարոլինայի մեր հայրենակից Նատալյա Իգիթխանյան- Դեյվիսոնի ղեկավարած Artistic Motion School of Arts-ի կողմից կրթաթոշակ ու կեցության ապահովում ստացանք: Նատալյա Դեյվիսոնը հիասքանչ մասնագետ է ու իմ երկրորդ մայրը: Ինքն ինձ համար շատ բան է արել ու շատ օգնել: Օրեր են եղել, որ ունեցել ենք չորս-հինգ ներկայացում: Ներկայացնում էինք հատվածներ «Գայանե», «Մարդուկ-Ջարդուկ» բալետներից, ու շատ բարդ էր, քանի որ ներկայացումներն անցկացվում էին հիվանդանոցներում, դպրոցներում, տարբեր կենտրոններում, այն մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեին գալ թատրոն ու ներկայացում դիտել: Շատ ճիշտ ձևով մատուցեցինք հայկական բալետը:

Այդ շրջագայությունը նպաստե՞ց Ձեր ինքնավստահության բարձրացմանը:

-Օրեցօր այո, իհարկե, դառնում էի ավելի ինքնավստահ: Երբ ես եկա Օպերային թատրոն՝ պարում էինք ամսվա մեջ երկու-երեք ներկայացում, մնում ես կորդեբալետում ու այլևս աճելու տեղ չունես՝ ո՛չ բարձրանում ես, ո՛չ իջնում: Իսկ այստեղ շատ էինք պարում տեխնիկապես ավելի բարդ համարներ, ու դա մեզ օգնեց աճել, զարգանալ հենց մեր ասպարեզում:

Գևորգ Խաչատրյան-4

Իսկ հետո ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մնալ ԱՄՆ-ում:

-Մենք չէինք եկել Միացյալ Նահանգներ աշխատելու: Հետո մեզ հրավիրեցին Արիզոնա՝ որպես հրավիրյալ արտիստ «Մարդուկ-Ջարդուկ» ներկայացման մեջ պարելու: Ու արդեն ստացվում էր, որ մենք նահանգներում ինչ-որ բանի հասել էինք: Ինչո՞ւ չմնալ այստեղ: Ու այն դեպքում, երբ Հայաստանում պարողներին ոչ մի հարցում աջակցություն չկա․ թեկուզ հենց բանակի հարցում: Ու ես չգիտեի՝ վերադառնամ ի՞նչ է լինելու, իմ այդքան արած գործը ջուրն է ընկնելու, որովհետև տանելու են բանակ: Երբ մենք գալիս էինք ԱՄՆ, Օպերային թատրոնում խնդրեցինք, որ մեզ արձակուրդ ձևակերպեն, որ երբ վերադառնայինք Երևան՝ վստահ լինեինք, որ մեր աշխատանքը չենք կորցրել: Որովհետև ուղիղ մեկ տարի Օպերային թատրոնում աշխատեցինք, որ կարողանայինք ընդունվել բալետային թատերախումբ: Բայց մեզ ասացին, որ հնարավոր չէ․ «Եթե ուզում եք գնալ ԱՄՆ, ապա պետք է դիմում գրեք ու ազատվեք աշխատանքից»:

Ես հիմա Ձեր խոսքերից վիրավորվածություն եմ զգում դեպի Երևանը:

-Չէ, այդ վիրավորվածությունը չի մնացել: Ոչ թե որովհետև ինձ չօգնեցին և այլն, ես այդ մարդը չեմ, որ անընդհատ մտածեմ այդ մասին: Կյանքում շատ բաներ կարող են լինել, բայց պետք է այդ մասին չմտածես ու անընդհատ շարժվես առաջ: Ու մեր օրինակով երիտասարդ պարողներ շատ կան: Մեզանից շատ ավելի տաղանդավոր տղաներ ավարտում են ուսումնարանն ու ոչ մի բան չի արվում իրենց համար: Նրանց տանում են բանակ, ու կարիերան ավարտվում է:

Գևորգ Խաչատրյան-5

Հիմա, երբ ԱՄՆ-ում ունենում եք նոր դերեր, նոր ներկայացումներ ու հաջողություններ, մտքով անցկացնո՞ւմ եք, որ «թող Երևանում տեսնեն՝ ինչից հրաժարվեցին»:

-Արդեն չէ: Անկեղծ եմ ասում: Արտահայտություն կա՝ «քեն պահել», չէ, չունեմ նման բան, թե «տեսեք, ձեզ ապացուցեցի»: Իրականում առաջնայինն անում եմ իմ գործը, ու անում եմ ինձ համար: Ես ապացուցելու բան չունեի:

Գուցե Երևանին ապացուցելու բան չունեիք, իսկ ինքներդ Ձե՞զ:

-Դե, բնականաբար, ինքս ինձ ապացուցում էի, որ կարող եմ: Անում էի ինձ համար: Չես կարող փոխել մարդու մտածելակերպը: Իրենք մտածելու են այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում:

Գևորգ Խաչատրյան-7

Ե՞րբ հասկացաք, որ ԱՄՆ տեղափոխվելը ճիշտ էր:

-Վեց ամիս այստեղ գտնվելուց հետո պետք էր որոշում կայացնել՝ ի՞նչ անել: Ու ոչ թե որոշում կայացնել՝ վերադառնալ Հայաստան, թե ոչ, այլ դառնալ բալետի այն արտիստը, որին ձգտում էիր լինե՞լ, թե՞ վերադառնալ Օպերա ու շարունակել պարել կորդեբալետում: Իսկ մենք ուզում էինք զարգանալ ու աճել: Հենց այդ ժամանակ հասկացանք, որ այստեղ  կարող ենք հասնել դրան:

Այժմ որտե՞ղ եք պարում:

-Ժամանակավոր դադար եմ վերցրել բալետից, բայց երկար ժամանակ պարել եմ Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինսբորո քաղաքի «Triad International Ballet»-ում: Թատերախմբի հետ պարել եմ «Դոն Կիխոտ», «Բայադերկա», «Մարդուկ-Ջարդուկ», «Քնած գեղեցկուհի»: Բոլոր ներկայացումներում մենակատար եմ եղել:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ այս պահին չեք պարում:

-Որոշել եմ սովորել: Ընդունվել եմ քոլեջ՝ բիզնես մենեջմենթի բաժին, ու հաջորդ ամսվանից դասերը սկսվելու են:

Այսինքն՝ բալետի արտիստի կարիերան ավարտե՞լ եք:

-Չեմ կարող ասել, որ ավարտել եմ: Ժամանակավոր դադար եմ վերցրել: Ինձ նաև մի փոքր հանգիստ է հարկավոր՝ մտքերս ի մի բերելու համար: Այստեղ նաև բալետի վարպետության դասեր եմ տալիս: Տարբեր գործեր եմ անում, քանի որ այստեղ ապրելը շատ բարդ է, ու միայն բալետով զբաղվելով անհնար է ֆինանսապես քեզ ապահովել:

Գևորգ Խաչատրյան-8

Ունե՞ք նպատակներ բալետի հետ կապված, թե՞ հիմա ամբողջ ուշադրությունը կրթության վրա է:

-Չէ, բալետի հետ կապված նպատակներ կան: Ուզում եմ ստեղծել կենտրոն, որտեղ օգնեմ երեխաներին՝ հասնեն իրենց նպատակներին ու պարեն համաշխարհային բեմերում: Իմ օրինակով, երբ մենք ուսումնարանում էինք սովորում, բեմ դուրս ենք եկել պարելու միայն մեր ավարտական համերգի օրը, իսկ դա սխալ է: Պետք է գոնե տարվա մեջ մի քանի անգամ բեմ դուրս գալ, պարել, որ սովորես բեմին, որ հասկանաս՝ քեզանից ի՞նչ է պահանջվում: Ու պետք է բեմում պարել, փորձ ձեռք բերել: Կուզեի օգնել, տալ մոտիվացիա, նրանց տանել տարբեր մցույթների:

Իսկ Երևանի հետ կապված ծրագրեր ունե՞ք, թե՞ դուռն ամբողջությամբ փակել եք:

-Երևանի հետ․․․ Իրականում կուզեի Երևանի հետ կապված թեկուզ փորձի փոխանակում ունենալ կամ նման մի բան: Բայց չգիտեմ՝ մեր Օպերային թատրոնը որքանո՞վ է բաց նման համագործակցությունների համար: Մեր Օպերային թատրոնում այսօր պարում են այն նույն մոտիվներով, որով պարել են յոթանասունականներին: Բայց բալետը զարգանում է, պտույտները շատանում են, թռիչքները՝ բարձրանում: Թեկուզ հենց զգեստներն են փոխվում: Բայց մեր թատրոնում տեխնիկապես պարում են այն նույն կերպ, ինչպես պարել են 30-40 տարի առաջ:

Գևորգ Խաչատրյան-9

Չե՞ք կարծում, որ մեծ համարձակություն է պետք արդեն հաստատված ներկայացումը փոխելու համար, ու հատկապես հայկական իրականության մեջ դա ինքնասպանությանը հավասարազոր բան է: Քննադատությունն այնքան շատ կլինի, որ ուղղակի ոչ ոք չի նայի, թե ի՞նչ փոփոխություններ են արվել, ու որքանո՞վ են դրանք տեղին կամ անտեղին:

-Ամբողջությամբ համամիտ եմ Ձեզ հետ: Հայաստանում ցանկացած նոր բան շատ բարդ է ներկայացնել: Երևանում որևէ նոր բան ներկայացնելու համար պետք է պատրաստ լինել քննադատության: Այստեղ այդպես չէ: Մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչի՞ մասին է, ո՞րն է գաղափարը: Իսկ Երևանում կա նեգատիվ: Մարդկանց մոտ միանգամից բացասականն է առաջ գալիս:

Ըստ Ձեզ՝ դա ինչո՞վ է պայմանավորված:

-Դա միայն բալետում չէ: Ամենուր է, և դա կախված է ընդհանուր կյանքից: Հայաստանում ապրելը շատ ավելի դժվար է ու բարդ: Ես չեմ ուզում այդ ամենը կապել կրոնի հետ, բայց դա էլ իր ազդեցությունն ունի, շատ մեծ ազդեցություն ունի:

Ի՞նչ նկատի ունեք:

-Ներկա պահին մարդիկ շատ են հեռացել Աստծուց: Շատերը սիրում են ասել՝ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, մենք հպարտանում ենք, որ հայ ենք: Բայց միայն հպարտանալը քիչ է, երբ մարդիկ ասում են, որ քրիստոնյա են, բայց գնում են եկեղեցի միայն նկարներ անելու համար, իրենք չեն գնում եկեղեցի աղոթելու համար, Աստծուն մոտենալու համար: Ու մարդիկ հեռացել են Աստծուց: Մարդիկ իրարից շատ են հեռացել:

Դուք վերջին անգամ ե՞րբ եք եղել Երևանում:

-2018  թվականին, երբ վերջին անգամ դուրս եկա Երևանից: Իհարկե, կցանկանայի վերադառնալ, բայց հիմա թղթաբանության հետ կապված հարցեր կան:

Չե՞ք զղջում, որ եկել եք ԱՄՆ:

-Չեմ սիրում արածի համար զղջալ: Այս կյանքում ինչ արել եմ, ինչ անում եմ՝ փոշմանեմ կամ մտափոխվեմ: Ես գտնում եմ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել: Իհարկե, լինում են էմոցիոնալ պահեր, որ ասում եմ՝ վայ, ոնց կուզեի հենց հիմա լինել Երևանում, ծնողներիս կողքին:

Երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչպիսին կլիներ Ձեր կյանքը, եթե, օրինակ, Օպերային թատրոնում այլ իրավիճակ լիներ: Դե պարզ է՝ բոլորը սկսում են կորդեբալետից, բայց հետո անցնեիք մենակատարի, ինչպես հիմա Ձեր թատրոնում եք:

-Հա, շատ անգամ եմ պատկերացնել, ոչ թե մի ուղղությամբ, այլ հարյուրավոր տարբերակներով: Բայց դե իմ կյանքն այդպես դասավորվեց, ու չեմ զղջում:

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Օգտագործվել են արխիվային կադրեր

Կարող եք կարդալ նաև՝ 

Էդգար Սամվելյան․ Մի օր եկա որոշման, որ ուզում եմ դառնալ բալետի արտիստ, ոչ թե հիփ-հոփ պարող

Արսեն Ազատյան․ Ամենակարևորը, թե քո պարով հանդիսատեսն ի՞նչ էմոցիա է ապրում

Ազատ Ղարիբյան․ Ինձ նվիրեց պապիկիս մատանին ու ասաց, որ այսօրվանից արժանի եմ կրել «Ազատ Ղարիբյան» անունը

Մարիամ Կարապետյան․ Ինձ անվանում են եգիպտական բեմի հայ «Կլեոպատրա»

Հակոբ Խառատյան․ Պետք է հարմարավետության գոտուց դուրս գալ՝ ինչ-որ բանի հասնելու համար

Աննա Կոստանյան․ Իսրայելում ինձ ասում էին, որ կրակ եմ, որը մտնում է բեմ ու ամբողջ բեմը գրավում

Արմինա Խաչատրյան․ 31 տարեկանում վերջապես դարձա բալետի արտիստուհի

Գարի Սևոյան․ Մենք այսօր Ուկրաինայում բալետային ներկայացումներով ենք պատերազմի մեջ ապրող մարդկանց ապրելու հույս տալիս

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

00:51 / 29.07.2025 • Ֆուտբոլ

MD. «Բարսան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնում

00:13 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Տեր Շտեգեն. «Ակումբի ղեկավարության հետ հարաբերությունները չեն փոխվել»

23:31 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բրազիլիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվել է «Ռոմա»

Պաշտոնական
23:09 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Մոտա. ««Նոայում» այլևս նոր բան անելու հնարավորություն չունեինք»

22:38 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմը

22:08 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Լա լիգայում մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը

21:33 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Անգլիական ակումբը Սպերցյանի տրանսֆերի համար 12,5 միլիոն եվրո է առաջարկել

21:15 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Օլիսեն` «Բավարիայի» 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

20:52 / 28.07.2025 • Բռնցքամարտ

Կյանքից հեռացել է աշխարհի նախկին չեմպիոն Դուայթ Մուհամադ Քավին

20:15 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Գվարդիոլան` «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասին

19:55 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Գվարդիոլա. «75 տարեկան եմ, ամեն ինչ ցավում է»

19:14 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Ազգանվան ծանրությունը ճնշող է. Տոտիի որդին 19 տարեկանում ավարտել է կարիերան

Պաշտոնական
18:46 / 28.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
Mix Fight 58. Հայաստանը կներկայացնի 12 մարզիկ

Պաշտոնական
18:11 / 28.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. Հայ մրցավարները նշանակումներ են ստացել

Պաշտոնական
17:46 / 28.07.2025 • Ծանրամարտ

Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ

Պաշտոնական
17:16 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» մեկնել է Հունգարիա

16:53 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Sport24. Զախարյանն ապաքինվել է վիրուսից

16:26 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի Մ19 հավաքականի նախկին պաշտպանի անզուգական գոլը

15:52 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ֆրանսիացի ֆուտբոլիստը հեռացել է «Արարատից»

Պաշտոնական
15:20 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Fastex ՊԼ. Փոխվել է «Նոա» - «Շիրակ» հանդիպման ժամը

Պաշտոնական
14:54 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Ջական կվերադառնա ԱՊԼ

14:25 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Սպարտակը» 25 միլիոնով տրանսֆեր կիրականացնի

13:56 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Ման. Յունայթեդը» և «Նյուքասլն» առաջարկ են արել «Լայպցիգի» ֆուտբոլիստին

13:27 / 28.07.2025 • Թենիս

ATP և WTA. Խաչանովը պահպանել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է 13 տեղով

12:53 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Bild. Մյուլերը մոտ է նոր ակումբ ունենալուն

12:28 / 28.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-photo-icon
2 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Կրտսեր տարիքի պատանիների ԵԱ-ում Հայաստանը երրորդն է

11:54 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Կիեզայի ծրագրերը չեն փոխվել

11:25 / 28.07.2025 • Շախմատ

Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն

10:54 / 28.07.2025 • Ֆուտբոլ

«Ալ Նասրը» նոր մարզական տնօրեն է նշանակել

Պաշտոնական
10:20 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Բիչախչյանի ասիստն ու «Լեգիայի» հաղթանակը

00:58 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դի Մարցիո. Կադիմյանը կարիերան կշարունակի Իտալիայում

00:19 / 28.07.2025 • Ֆորմուլա 1

fastnews-photo-icon
«Մաքլարենը» երրորդ անընդմեջ Գրան պրիում դուբլ է գրանցել

23:50 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Հարոյանը նորամուտը նշեց Հունգարիայում և մրցեց Հարությունյանի թիմի դեմ

23:27 / 27.07.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. «Ինտերի» ֆուտբոլիստը հրաժարվել է «Բետիս» տեղափոխվելուց

22:56 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Կանանց Անգլիայի հավաքականը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

22:50 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Միլանը» հարցում է ուղարկել «Ռեալին»

21:56 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Տեն Հագի գլխավորությամբ «Բայերն» առաջին հաղթանակը տարավ

21:21 / 27.07.2025 • Ֆուտբոլ

Sky Sport. Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով

20:54 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա ԱՊԼ-ում

Պաշտոնական
20:22 / 27.07.2025 • Սուսերամարտ

Յանա Եգորյանը` աշխարհի եռակի չեմպիոն

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ