Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Ռեալ» - ՊՍԺ դիմակայության պատասխան խաղից (3:1) հետո մադրիդցիների նախկին կիսապաշտպան Գուտին ինստագրամյան իր էջում գրառում է կատարել փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեի վերաբերյալ:
«Քո տունը՝ «Բեռնաբեուն», սպասում է քեզ, և դու արդեն գիտես, թե որտեղ են լինում կախարդական գիշերները»,- գրել է Գուտին՝ հրապարակելով Կիլիանի լուսանկարը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում:
Հիշեցնենք՝ վերոնշյալ խաղում հաշիվը բացել է Կիլիան Մբապեն, սակայն մադրիդցիները Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ հաղթել են 3:1 հաշվով՝ նվաճելով 1/4 եզրափակիչի ուղեգիր:
23-ամյա ֆրանսիացի հարձակվողը գոլի հեղինակ էր դարձել նաև թիմերի միջև Փարիզում կայացած խաղում (1:0):
Հավելենք՝ Մբապեի՝ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի գալիք ամռանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռեալ», իսկ ՊՍԺ-ի ղեկավարությունը շարունակում է նրան աստղաբաշխական աշխատավարձով պայմանագիր առաջարկել: