Logo

Իտալուհիները նվաճեցին Բիլի Ջին Քինգի անվան գավաթը

23:59 / 20.11.2024Թենիս
null

Թենիսի կանանց թիմային մրցաշարի` Բիլի Ջին Քինգի անվան գավաթի, եզրափակիչում Իտալիան 2-0 հաշվով հաղթեց Սլովակիային։

Եզրափակիչը կայացավ Իսպանիայի Մալագա քաղաքում։ Եզրափակիչի առաջին մրցախաղում Լյուսիա Բրոնզետին 6-2, 6-4 հաշվով հաղթեց Վիկտորիա Գրունչակովային, այնուհետև Յասմին Պաոլինին շանս չտվեց Ռեբեկա Շրամկովային (6-2, 6-1):

Իտալիան 5-րդ անգամ նվաճեց աայս տիտղոսը՝ հավասարվելով Ռուսաստանին և Իսպանիային: Իտալացուհիները նախորդ անգամ գավաթը նվաճել էին 2013 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա