Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն «Աստանայի» կազմում դարձել է ֆուտբոլի Ղազախստանի չեմպիոն:
Ղազախստանի առաջնության վերջին՝ 26-րդ տուրում «Աստանան» 3-2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Կարադանդայի «Շախտյորի» նկատմամբ, մեկ միավորով գերազանցել երկրորդ տեղը զբաղեցրած «Ակտոբեին» ու պատմության մեջ 7-րդ անգամ նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
33-ամյա հայ պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել հյուրերի մեկնարկային կազմում ու անցկացրել է ամբողջական հանդիպում: 38-րդ րոպեին Հովհաննիսյանը փայլուն փոխանցմամբ նպաստել է «Աստանայի» գոլային գրոհին, ու խորվաթ Մարին Թոմասովը կրկնապատկել է հաշիվը՝ 2-0:
61-րդ րոպեին 35-ամյա հարձակվողը դուբլ է գրանցել՝ ձևակերպելով վերջնական հաշիվը:
Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանն «Աստանայի» գույները պաշտպանում է 2022 թվականի հունվարից ու Ղազախստանի առաջնության 24 խաղում դարձել է 7 գոլային փոխանցման հեղինակ:
Ղազախստանի առաջնություն, 26-րդ տուր
«Շախտյոր Կարագանդա» - «Աստանա»՝ 2-3
Թեմուր Չոգաձե, 43, Եվգենի Կոբզար, 81 - Պեդրու Էուժենիո, 27 (11մ.), Մարին Թոմասով, 38, 61
Վրիպում 11-մետրանոցից՝ Մարին Թոմասով, 17 («Աստանա»)