Լոնդոնի «Չելսիի» գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխությանը, հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Տեղափոխության արժեքը կարող է կազմել 80 միլիոն եվրո: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»:
2022/23 մրցաշրջանում Հավերցը «Չելսիի» կազմում մասնակցել է 47 խաղի, խփել 9 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 60 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: