Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է հոլանդական ՊՍՎ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսի ծառայություններով, հաղորդում է The Times-ը:
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վերագնելու առաջնային իրավասություն ունի: Մյուս ակումբները ստիպված կլինեն ավելի խոշոր գումար վճարել:
ՊՍՎ-ն ցանկանում է նոր պայմանագիր կնքել Սիմոնսի հետ, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է ելույթ ունենալ այնպիսի թիմում, որը ելույթ է ունենալու Չեմպիոնների լիգայում:
2022/23 մրցաշրջանում Սիմոնսը մասնակցել է 34 խաղի, խփել 19 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: