Ռուս անպարտելի խառը մենամարտիկ Թիմուր Խիզրիևն իր վրա կատարված հարձակումից հետո առաջին անգամ մեկնաբանել է տեղի ունեցածը, հաղորդում է MMA.Metaratings.ru-ն:
«Չգիտեմ, նույնիսկ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են ինձ վրա հարձակվել, քանի որ ես երբեք ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել։ Հարձակվողները դիմակներով էին։ Նրանք կարող էին նույնիսկ կանայք լինել։ Ես տեսանյութում ոչ մի տղամարդ չտեսա։ Հետևաբար չեմ կարող ասել, թե ով է հարձակվել ինձ վրա», - ասել է Խիզրիևը:
🚨В Махачкале расстреляли чемпиона PFL Тимура Хизриева (18-0).
— Вестник ММА (@VestnikMMA) July 15, 2025
Двое в масках подкараулили Тимура во дворе жилого дома на улице Даниялова. Когда он вышел из гелендвагена, нападавшие открыли стрельбу. В спортсмена попали 5 пуль от травмата пистолета. Хизриев в операционной, жив. pic.twitter.com/KnUN4NYRKX
Մարտիկը նաև հերքել է այն տեղեկությունը, թե իր վրա հարձակվել են պարտքերի պատճառով:
Հուլիսի 15-ի երեկոյան դիմակավորված երկու անձինք կրակ էին բացել Մախաչկալայի Դանիյալով փողոցի բնակելի շենքի բակում։ Հարձակման պահը ֆիքսվել էր տեսախցիկների կողմից։ Կադրերում երևում էր, որ այդ անձինք մոտեցել են մարզիկին և առնվազն հինգ անգամ կրակել են նրա վրա տրավմատիկ ատրճանակով։ Խիզրիևին հաջողվել էր փախչել՝ այդ ընթացքում տապալելով հարձակում գործած անձանցից մեկին։ Թիմուրը վիրահատվել էր և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Թիմուր Խիզրիևը հայտնի է PFL-ում, AMC Fight Nights-ում և Bellator-ում իր ելույթներով։ Նա 17 հաղթանակ է տարել MMA-ում անցկացրած նույնքան պրոֆեսիոնալ մենամարտերում։