Մադրիդի «Ռեալը» կապ է հաստատել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի առաջարկ կարող է համոզել մերսիսայդցիներին վաճառել ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է L’Équipe-ը։
«Լիվերպուլը» վճռականորեն տրամադրված է ակումբում պահել Կոնատեին և մտադիր է երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը, որը կսպառվի հաջորդ տարվա հուլիսի 1-ին:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ անգլիական ակումբը 40 միլիոն ֆունտ (46.4 միլիոն եվրո) կպահանջի Կոնատեի ծառայություններով հետաքրքրված ակումբներից։
26-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլում» է 2021 թվականից։