Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Ֆիլիպ Լամը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը տարվա լավագույն ֆուտբոլիստն է Բունդեսլիգայում:
«Այս տարի ֆուտբոլիստների ելույթները գնահատելիս հարկավոր է հաշվի առնել աշխարհի առաջնությունը: Եթե Բունդեսլիգայում ընտրեմ լավագույնին, անկասկած, կնշեմ Ջուդ Բելինգեմինին, որը շարունակում է զարգանալ:
Ջուդն իր թիմի առանցքային խաղացողն ու շարժիչ ուժն է: Ջամալ Մուսիալան նույնպես տպավորիչ է, հատկապես` 2022/23 մրցաշրջանում: Նա նաև 3 լավ խաղ անցկացրեց Մունդիալում»,- աշխարհի չեմպիոնի խոսքը փոխանցում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Ջուդ Բելինգեմը բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 5 ասիստ:
Մյունխենի «Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան մասնակցել է 31 խաղի՝ դառնալով 12 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: