Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է ակումբի նախագահական ընտրություններին կրկին մասնակցելու մտադրության մասին:
«Մենք փրկեցինք ակումբը: Նախագիծը պետք է շարունակվի»,- 62-ամյա պաշտոնյայի խոսքը մեջբերում է Barca Universal-ը:
Ժոան Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-2010 թվականներին, իսկ այժմ նույն պաշտոնին է 2021 թվականից:
2024/25 մրցաշրջանում կատալոնական ակումբը դարձել է Լա լիգայի հաղթող, նվաճել է Իսպանիայի գավաթն ու Սուպերգավաթը: