Բասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձավ Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։
Լատվիացիները մրցաշարի եզրափակիչում 74-64 հաշվով հաղթեցին Խորվաթիայի հասակակիցների թիմին։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը խորվաթներից Նոա Զեմլյիչն էր, որը վաստակեց 20 միավոր, կատարեց 3 ռեբաունդ և 1 ասիստ։
Մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիային։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճեցին A դիվիզիոնի ուղեգիր։
Կարդացեք նաև`