Մյոնխենգլադբախի «Բորուսիային» հրաժեշտ տված ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը մոտ է իտալական «Միլան» տեղափոխվելուն, հայտնում է Sky Sport-ը:
Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև գերմանական «Լայպցիգը», սակայն «Միլանը» ֆավորիտ է տրանսֆերային պայքարում:
«Միլանը» Թուրամին առաջարկել է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր, որը ստորագրելու դեպքում հարձակվողը կստանա ևս 10 միլիոն բոնուս:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի լեգենդար պաշտպան Լիլիան Թյուրամի ավագ որդին 2019 թվականի հուլիսից էր խաղում գերմանական ակումբում: Ավարտված մրցաշրջանում նա «Բորուսիայի» կազմում մասնակցել էր 32 հանդիպման, խփել 16 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: Թյուրամը հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ: