ԱՄՆ-ի հավաքականի նախկին բասկետբոլիստ Կառլ Մելոունն աճուրդի է հանել Լիտվայի թիմի դեմ 1992թ. Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչի խաղում իր թիմակիցների մարզաշապիկներն ու մարզակոշիկները, հայտնում է NBC-ն։
Բոլոր խաղացողների մարզաշապիկների ու մարզակոշիկների վրա եղել են նրանց ստորագրությունները։ Լեգենդար Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է 3,03 մլն դոլարով, իսկ մարզակոշիկները՝ 420 հազար դոլարով։
Մելոունը վաճառել է նաև Լարի Բերդի (360 հազար դոլար), Մեջիք Ջոնսոնի (336), Չարլզ Բարքլիի (230), Դևիդ Ռոբինսոնի (116), Քլայդ Դրեքսլերի (91), Սքոթի Պիպենի (80) և մարզաշապիկները։ Մելոունն իր մարզաշապիկը վաճառել է 59 հազար դոլարով:
Հիշեցնենք, որ բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը հաղթել էր 1992թ. Օլիմպիական խաղերում: