«Հինգ օր այդ պարտությունն ինձ հանգիստ չէր տալիս։ Հինգ օրվա փոխարեն այսօր խփեցինք հինգ գոլ»,- հայտարարել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Տրե Ֆիորիի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 5-0 հաշվով հաղթանակից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում.
Մեկ շաբաթ առաջ Սան Մարինոյում կայացած խաղում Մելիքյանի գլխավորած թիմը պարտվել էր 0-1 հաշվով:
Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը որակավորման երկրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի հունգարական «Դյորի» հետ:
Կարդացեք նաև՝