Ծանր վնասվածք ստացած և վիրահատության ենթարկված գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան հենակներով հետևել է Մյունխենի «Բավարիայի» մարզմանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի դեմ ԱՄՆ-ում կայացած աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի մրցավեճում ոտքի կոտրվածք էր ստացել մրցակցի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային բախվելուց հետո:
2024/25 մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը 44 խաղում խփել էր 21 գոլ և կատարել 8 ասիստ:
Servus, Jamal & Phonzy! 👋
— FC Bayern (@FCBayernEN) July 21, 2025
Look who watched the #FCBayernWorldSquad in action at Säbener today 🙌#FCBayern #MiaSanMia pic.twitter.com/yWQXDO8HOr