«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին խոսել է որդու հասցեին հնչող քննադատությունների մասին, հայտնում է Europa Press-ը:
«Ես քննադատություն չեմ լսում, բայց լսում եմ ինքս ինձ։ Եվ իմ կարծիքով՝ որդիս ամեն ինչ ճիշտ է անում, այդքանը:
Մարդիկ, փոխանակ տեսնեն, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, նայում են ուրիշներին և մեռնում նախանձից։ Դա նրանց խնդիրն է։
Նա երիտասարդ տղա է։ Մարդիկ պետք է հասկանան, որ Լամինը նոր է դարձել 18 տարեկան։ Նա նույնպես կյանքը վայելելու իրավունք ունի։ Բոլորս հասկանում ենք, որ Լամինը պրոֆեսիոնալ մարզիկ է։ Բայց նա այդ տարիքում բոլորի նման երեխա է։ Նա նույնն է, ինչպես իր հասակակիցները, ունի ընկերներ, ունի հոգատար ծնողներ»,- ասել է Լամին Յամալի հայրը:
Mounir, el padre de Lamine Yamal, defiende al futbolista tras las polémica fiesta de cumpleaños: "Acaba de cumplir 18, tiene derecho a disfrutar de la vida. Es un niño como cualquier otro" https://t.co/m7qVbat8Zj pic.twitter.com/BlIAapraGW
— Europa Press (@europapress) July 17, 2025
Ավելի վաղ Cope-ն հաղորդել էր, որ Իսպանիայի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, թե արդյոք Լամին Յամալի ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ խախտվե՞լ է հաշմանդամության մասին օրենքը:
Տարբեր աղբյուրներ լուսանկարներ են տարածել՝ ցուցադրելով, որ Եվրոպայի չեմպիոնի 18-ամյակի երեկույթին մասնակցել են գաճաճության հիվանդություն ունեցող մարդիկ: Նշվում է, թե Յամալը նրանց բերել է՝ զվարճանալու համար: Եթե այդ ամենը հաստատվի, դա օրենքի կոպիտ խախտում է և ենթադրում է իրավական հետևանքներ:
Կարդացեք նաև՝