
տուր
01 Հունվար 1970 - 12:24

- 

Լեգենդար բասկետբոլիստ Տոնի Պարկերը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Նրա խոսքով, եկել է ժամանակը նոր հորիզոններ հաղթահարելու ու նոր մարտահրավերներ ընդունելու:
«Ես ավարտում եմ կարիերաս: Այլևս չեմ խաղալու բասկետբոլ: Ես երկար եմ մտածել, մինչև եկել եմ այս եզրահանգմանը: Ինձ մի պահ թվաց, որ այլևս չեմ կարողանա լինել Տոնի Պարկեր ու չեմ ցանկանում խաղալ: Այդքանից հետո կարիերան շարունակելն անիմաստ եմ համարում», – Պարկերի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Տոնի Պարկերը 17 տարի անցկացրել է «Սան Անտոնիո Սփըրսի» կազմում: Այդ ընթացքում նա 4 անգամ դարձել է կանոնավոր առաջնության հաղթող: