«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է The Athletic-ի լրագրող, ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը:
Կատալոնացիներն առաջընթաց են գրանցել հարձակվողի վերաբերյալ բանակցություններում։ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է «Բարսելոնայի» առաջարկած պայմաններին: Գործարքը դեռ կայացած չէ, բայց վերջնական փուլում է։
«Բարսելոնան» ցանկանում է վարձակալել Ռեշֆորդին՝ տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ։
Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Նա 2024/25 մրցաշրջանի երկրորդ մասը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում»։
🚨 Barcelona advancing on deal to sign Marcus Rashford from Man Utd. Offer via intermediaries loan + buy option. #MUFC have agreed - not done but final stages. Flick approves 27yo England int’l; suits #FCBarcelona on football/financial level @TheAthleticFC https://t.co/n6HWvIbJTp
— David Ornstein (@David_Ornstein) July 19, 2025
Կարդացեք նաև՝