Morning Consult վերլուծական ընկերությունն ամերիկացի երկրպագուների շրջանում կատարել է հարցում՝ պարզելու պատմության մեծագույն մարզիկին։ Առաջին տեղը գրավել է «Չիկագո Բուլսի» լեգենդար բասկետբոլիստ, ամերիկացի Մայքլ Ջորդանը, որը ստացել է ձայների 19 տոկոսը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկյան ֆուտբոլի աստղ, NFL-ի 7-ակի չեմպիոն, ամերիկացի պաշտպան Թոմ Բրեդին (12 տոկոս): Լավագույն եռյակը եզրափակել է ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին (8 տոկոս):
Պատմության մեծագույն մարզիկների լավագույն տասնյակը՝ ըստ Morning Consult-ի հարցման
- 1. Մայքլ Ջորդան (բասկետբոլ) - 19 տոկոս
- 2. Թոմ Բրեդի (ամերիկյան ֆուտբոլ) - 12 տոկոս
- 3. Մոհամեդ Ալի (բռնցքամարտ) - 8 տոկոս
- 4. Բեյբ Ռուտ (բոյսբոլ) - 7 տոկոս
- 5. Կոբի Բրայանտ (բասկետբոլ) - 5 տոկոս
- 6-7. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) - 4 տոկոս
- 6-7. Ջիմ Տորպ (աթլետիկա) - 4 տոկոս
- 8-10. Լիոնել Մեսի (ֆուտբոլ) - 3 տոկոս
- 8-10. Պելե (ֆուտբոլ) - 3 տոկոս
- 8-10. Սերենա Ուիլյամս (թենիս) - 3 տոկոս