Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և երկար բացակայությունից հետո հայտացուցակ վերադարձած իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորառինսոնը խոսել են հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի մասին, որը տեղի կունենա հուլիսի 22-ին Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում, մեկնարկը` 20:00-ին:
Սանդրո Պերկովիչ. «Մենք մեծ մարտահրավեր ունենք մեր առջև։ Խաղադաշտում կանենք առավելագունը, որպեսզի լինենք մրցակցային և լավ արդյունք գրանցենք։ Շատ ոգևորված ենք այստեղ լինելու համար, և ես հույս ունեմ, որ մեր երկրպագուների օգնությամբ մենք ունակ կլինենք լավ խաղ ցուցադրել»:
Գուդմունդուր Թորառինսոն. «Ես շատ լավ և ուժեղ եմ զգում։ Լավ մարզումներ եմ անցկացրել անցնող շաբաթներին։ Շատ ոգևորված եմ։ Սա այն հանդիպումն է, որտեղ բոլորը ցանկանում են խաղալ։ Ամեն ինչ ըստ պլանավորվածի է»: