«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, գոլ և ասիստ գրանցելով Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում (3-1), կրկնել է մերսիսայդցիների լեգենդար ավագ Սթիվեն Ջերարդի ցուցանիշը, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
ԱՊԼ-ի պատմության ընթացքում (1992-ից սկսած) «Լիվերպուլի» միայն 2 ֆուտբոլիստների է հաջողվել գերազանցել 50 գոլի և նույնքան ասիստի նշաձողը:
Սթիվեն Ջերարդն Անգլիայի առաջնությունում խփել է 120 գոլ ու կատարել 92 գոլային փոխանցում, Մոհամեդ Սալահը դարձել է 125 գոլի ու 50 ասիստի հեղինակ:
Անգլիացին «Լիվերպուլում» խաղացել է 1998-2015-ին: Եգիպտոսցին Անգլիայի փոխչեմպիոնի գույները պաշտպանում է 2017-ից: