Մեքսիկացի 34-ամյա բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը վերադարձրել է սուպերմիջին քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը:
Ալվարեսը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում անցկացված բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է կուբացի Ուիլյամ Սկուլին (115-113, 116-112, 119-109):
Ալվարեսը մինչև այս տիրում էր WBO, WBA, WBC, The Ring տիտղոսներին, այս հաղթանակի շնորհիվ դրանց ավելացրեց նաև IBF գոտին:
Ալվարեսի համար սա 63-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, նաև ունի երկուական պարտություն և ոչ-ոքի: Մրցակցի համար սա առաջին պարտությունն է, 22 հաղթանակ ունի:
Կարդացեք նաև՝