
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանի 2-րդ հատվածը Մադրիդի «Ռեալը» սկսեց միավորներ կորցնելով։ Սանտի Կասոռլայի գոլը հանդիպման վերջնամասում խառնեց Սանտիագո Սոլարիի խաղաքարտերը։ Սակայն արգենտինացի մասնագետը կարծում է, որ եթե չլիներ Գարեթ Բեյլի վնասվածքը 1-ին խաղակեսի ավարտին, ապա թիմը ստիպված չէր լինի նահանջել ու պահել հաշիվը։
«Հաղթանակը մեր ձեռքում էր ու մենք ցանկանում էինք սպանել խաղը։ Բայց նրանք վերադարձան ու հավասարեցրին հաշիվը։ Մրցակիցը մեծ ճնշում էր գործադրում, մենք խաղում էինք նրանց հարկի տակ ու միավորների կարիք ունեինք։ Գարեթի հեռանալը մեզ վրա թանկ նստեց, նա խնդիր ուներ, ու հանդիպման մյուս հատվածում մեզ պակասում էին հակագրոհները, որի լավ մասնագետը Բեյլն է։ Նա հարված ստացավ պաշտպանի սահանկումից հետո ու անհանգստություն չգաց՝ չկարողանալով շարունակել խաղը։
Մենք 3-րդ գոլը խփելու մի քանի շանս ունեցանք, սակայն մեզ պակասում էր դիպուկությունը։ Գարեթի ներկայությունը կօգներ լուծել բոլոր խնդիրները, փակել այն գոտիները, որոնց վրա ճնշում էր գործադրում մրցակիցը»,-ESPN-ն է փոխանցում Սոլարիի խոսքերը։