Logo

Վենգեր. «Կարծում եմ` Եվրոպա լիգայի հաղթողը չպետք է ավտոմատ որակավորվի ՉԼ-ին»

21:31 / 05.05.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Եվրոպա լիգայի հաղթղը չպետք է ավտոմատ որակավորվի Չեմպիոնների լիգային, հաղորդում է beIN SPORTS-ը:

«Կարծում եմ՝ դա սխալ է։ Նրանք պետք է կրկին ավտոմատ կերպով տեղ ստանան Եվրոպա լիգայում, ոչ թե Չեմպիոնների լիգայում։ Հատկապես, երբ հաղթողն Անգլիայի Պրեմիեր լիգայից լինի։ Այնտեղից արդեն 5 թիմ որակավորվում է: Կարծում եմ՝ ՈՒԵՖԱ-ն պետք է վերանայի սա:

Մյուս կողմից՝ ոմանք կպնդեն, որ Եվրոպա լիգան հետաքրքիր պահելու համար ակումբներին անհրաժեշտ է Չեմպիոնների լիգայում տեղ՝ գավաթի հետ մեկտեղ»,- ասել է ֆրանսիացին:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը», որոնք հասել են Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, մրցաշարը հաղթելու ֆավորիտներն են։ Եթե անգլիական թիմ հաղթի Եվրոպա լիգան, Պրեմիեր լիգան Չեմպիոնների լիգայում կունենա 6 ներկայացուցիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ