«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Մատեուս Կունյան կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Կարմիր սատանաները» համաձայնեցրել են բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը ու երեք փուլով կվճարեն նրա պայմանագրով սահմանված 70 միլիոն եվրո հրաժարագինը։
25-ամյա հարձակվողը «Ման. Յունայթեդի» հետ 5 տարվա պայմանագիր կստորագրի։ Համաձայնագրը ևս մեկ տարով երկարաձգելու հատուկ կետ կունենա։
Մատեուս Կունյան ավարտվող մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 35 խաղում 17 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։