Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց կատալոնական «Ժիրոնային»:
Հեթ-տրիկ գրանցեց նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյոռլոթը, մեկ գոլ էլ խփեց ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն:
Դիեգո Սիմեոնեի թիմն ազգային առաջնությունն ավարտեց 76 միավորով և զբաղեցրեց երրորդ տեղը, «Ժիրոնան» 41 միավորով 16-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 38-րդ տուր
«Ժիրոնա» - «Աթլետիկո Մադրիդ»` 0-4 (տեսանյութ)
Ալեքսանդր Սյոռլոթ, 68, 90, 90+3, Կլեման Լանգլե, 87