Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային ուսանողական խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչներից լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը՝ գրանցելով Հայաստանի ռեկորդ։
22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը հաղթահարել է 54,66 վայրկյանում։
Հայաստանն Ունիվերսիադային մասնակցում է 7 մարզաձևի 18 մարզիկով։
Պայքարն արդեն ավարտել են թաեքվոնդոիստներ Մելինե Հովհաննիսյանը (57 կգ), Դավիթ Թորոսյանը (68 կգ), գեղարվեստական մարմնամարզիկներ Ջուլիետա Ավետիսյանը և Սիլվա Սարգսյանը, սուսերամարտիկ Դարիա Մալիշևան։
Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը կավարտվեն հուլիսի 27-ին։