Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի երկու ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ:
Մարտին Մանջիկյանը (48 կգ) և Ջանես Նազարյանը (65 կգ) կպայքարեն չեմպիոնության համար: Մանջիկյանը կիսաեզրափակիչում 6-6 հաշիվն է գրանցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, հաղթել է վերջին միավորը վաստակելու շնորհիվ, Նազարյանը 10-4 հաշվով հաղթել է շվեդ ըմբիշի:
Մանջիկյանի մրցակիցը եզրափակիչում կլինի բուլղարացի Ստանիսլավ Իվանովը, իսկ Նազարյանը ուժերը կչափի վրացի Տավբերիձեի հետ։
55 կգ քաշային Վազգեն Մնացականյանը, հաղթելով սլովակ, իսրայելցի և ուկրաինացի ըմբիշների, հասել է կիսաեզրափակիչ, որտեղ 5-6 հաշվով պարտվել է վրացի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
80 կգ քաշային Վահե Հովեյանը պարտվել է մեկնարկում, սակայն հնարավորություն ունի պայքարը շարունակելու բրոնզե մեդալի համար։
110 կգ քաշային Գոռ Մխիթարյանը ևս պարտվել է մեկնարկային գոտեմարտում, սակայն նա էլ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: