Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի» հետ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում դուբլ ձևակերպած Յուսուֆ Օտուբանջոն 7 գոլով դարձավ եվրագավաթներում հայկական ակումբների գլխավոր ռմբարկուն: Նա գերազանցեց «Նոայի» ֆուտբոլիստներ Գոնսալու Գրեգորիուի, Մաթեուս Այասի, Արտակ Դաշյանի և իր նախկին թիմակից Լուկա Յուրիչիչի ռեկորդային ցուցանիշը, որոնք 6-ական գոլի հեղինակ էին դարձել:
Յուսուֆ Օտուբանջոն եվրագավաթներում իր բոլոր 7 գոլերն էլ խփել է «Փյունիկի» կազմում՝ միաժամանակ հանդիսանալով նաև թիմի գլխավոր ռմբարկուն եվրոպական գավաթների մրցաշարերում:
Նիգերիացի հարձակվողը եվրագավաթներում գոլերի հաշիվը բացել է 2022/23թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում՝ 2022թ. հուլիսի 26-ին հյուրընկալվելիս գրավելով Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» դարպասը:
Այդ մրցաշրջանում Օտուբանջոն ևս 2 գոլ խփեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում՝ մեկական անգամ գրավելով Սլովակիայի «Սլովանի» և լիտվական «Ժալգիրիսի» դարպասները:
Եվրագավաթների նախորդ խաղարկությունում էլ Օտուբանջոն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում ղազախական «Օրդաբասիի» հետ 2 հանդիպումներում էլ մեկական գոլ խփեց:
FastNews-ը ներկայացնում է եվրագավաթներում հայկական ակումբներում հանդես եկած գլխավոր ռմբարկուների ցուցանիշները:
Ֆուտբոլիստներ |
Գոլ |
1. Յուսուֆ Օտուբանջո |
7 |
2. Արտակ Դաշյան |
6 |
3. Գոնսալու Գրեգորիու |
6 |
4. Մաթեուս Այաս |
6 |
5. Լուկա Յուրիչիչ |
6 |
6. Մաիլսոն Լիմա |
5 |
7 Արարատ Հարությունյան |
5 |
8. Արամ Հակոբյան |
4 |
9. Ուրոշ Նենադովիչ |
4 |
10. Արսեն Ավետիսյան |
4 |
11.Ժոզե Էմբալու |
4 |
12. Արտակ Եդիգարյան |
4 |
13. Անտոն Կոբյալկո |
4 |
14. Պետրոս Ավետիսյան |
4 |
15. Վիրջիլ Պինսոն |
4 |