Logo

«Ստել եմ, երբ ասել եմ՝ ամեն ինչ լավ է, այնինչ, այդքան էլ այդպես չէր»․ Նազիկ Ավդալյան

00:01 / 04.07.2025Լուրեր
null

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հյուրընկալվել է «YԵՍ TV Show» հաղորդմանը և պատասխանել Արթուր Բախտամյանի հարցերին։

Ես սիրում եմ կյանքը և մարդկանց՝ իրենց պարզ ու բարդ էությամբ։ Սիրում եմ մեծ քաղաքներ, վերելքների և վայէջքների ադրենալինը։

Չեմ սիրում կեղծիքը, չեմ սիրում, երբ ջերմությունը որպես թուլություն է դիտվում։ Չեմ սիրում, երբ խոսում են անձնական կյանքից։

Հիանում եմ այն մարդկանցով, ովքեր իրենց մրցակցին հարգել գիտեն։ Գիտեն իրենց ուժն ու արժեքները գնահատել և առանց վախի պայքարել։ Հիանում եմ այն մարդկանցով, ովքեր հաջողում են ազնիվ ճանապարհով և իրենց վրա աշխատելով։ Նաև այն մարդկանցով, ովքեր ընկնելուց հետո ժպիտով են բարձրանում։

Ատում եմ անարդարությունը, հատկապես՝ թույլերի նկատմամբ: Աշխատում եմ ներսումս ատելություն չպահել, քանի որ այն վնասում և թունավորում է մեր ներաշխարհը։

Վախենում եմ չապրած կյանքի զգացողությունից։ Վախենում եմ վերադառնալ այն պահին, երբ կորցրել էի ինքս ինձ։

Ուզում եմ՝ գյուղի երեխաները հնարավորություն ունենան գյուղերում իրականացնելու իրենց երազանքները։

Ափսոսում եմ այն պահերի համար, երբ ինքս ինձ չեմ հավատացել։

Կարող եմ լռել, երբ պետք է։ Կարող եմ չչարանալ։

Հպարտանում եմ այն մարդկանցով, նաև իմ ընկերներով, ովքեր արժեք են ստեղծել իրենց անցած արժանապատիվ ճանապարհով և կարողանում են ոչ միայն այդ արժեքը փոխանցել, այլև գնահատել դիմացինինը։ Ինչու ոչ՝ հպարտ եմ իմ անցած ճանապարհով, որ այսօր գոնե 1 երեխա կասի՝ «ուզում եմ լինել Նազիկի պես»։ Դա չափազանց պարտավորեցնող է։

Կուզեի դառնալ այն մարդը, ով անաղմուկ շատերի համար հնարավորություն կստեղծի իրականացնել իրենց երազանքները։ Կօգնեի մարդկանց հավատալ սեփական ուժերին։

Կցանկանայի ճաշել 15 տարեկան աղջկա հետ, ով նեղված է՝ չիմանալով, որ ապագան իրենն է։ Իսկ տարիներ անց կցանկանայի ճաշել արդեն կայացած կնոջ հետ, ով հասել է բարձունքի։ Առաջին հանդիպմանը ես կխոսեի, երկրորդին՝ կլսեի նրան։ Երկրորդը կցանկանայի ճաշել արժանապատիվ ապրած մարդու հետ, ում հետ կխոսեի ոչ թե հաջողություններից, այլ ճակատագրից։

Ինձ համար տղամարդը ուժի և նրբության, հումորի և զսպվածության համատեղությունն է։ Պետք է պատասխանատու լինի նախ ինքն իր հանդեպ, նոր միայն դիմացինի։ Ունենա նաև արժանապատվություն։

Չեմ կարող դավաճանել իմ արժեքները, նաև ապրել միապաղաղ։

Երազում եմ, որ գյուղերում երեխաներն ունենան ընտրելու հնարավորություն։

Չեմ մոռանա այն ծնողների հայացքը, ովքեր ասում են՝ իմ երեխան կհաջողեր, եթե հնարավորություն ունենայինք։

Չեմ ների դավաճանությունն ինքս իմ հանդեպ։ Չեմ ների ինձ, եթե մի օր դավաճանեմ իմ արժեքները։

Ստել եմ, երբ ասել եմ՝ ամեն ինչ լավ է, այնինչ, մեղմ ասած, այդքան էլ այդպես չէր։

Արտասվել եմ անզորությունից և միայնակ, որ ոչ ոք չլսի։ Բարձրաձայն արտասվելը հանգստացնում է։

Կարոտում եմ մանկությունս ու մանկությանս խաղերը։ Կարոտում եմ այն Նազին, ով միամիտ նայում էր աշխարհին ու մտածում, որ ամեն ինչ հեշտ է։

Կյանքը հնարավորություն է՝ արժեքներ թողնելու հնարավորություն է․ Կյանքը ապրելու և երջանկանալու համար է։

Ամաչել եմ այն պահերի համար, երբ ուրիշին խորհուրդ էի տալիս ուժեղ լինել, բայց ինքս ներուստ այդպիսին չէի։ Այդպես կեղծում ես ինքդ քեզ։ Դա թուլացնում է մարդուն։

Ինձ պետք է գումար և մարդիկ, որպեսզի իրականացնենք այն ծրագրերը, որոնք մեր երկիրը կտանեն սպորտային զարգացման։ Առաջին նախագխիս համար անհրաժեշտ է 3 միլիոն դոլար։

20 տարի անց ուզում եմ ունենալ ուժեղ մայրերի մի սերունդ, ովքեր մեծացրել և դաստիարակել են առաջնորդներ։

Կուզեի ապրել այնքան, որ կարողանայի անել մի բան, որպեսզի ինձնից հետո իմ գործն ապրի։ 

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

17:53 / 03.11.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Հայաստանը շուտով կունենա «Սիմֆոնիկ անտառ»

17:29 / 03.11.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանն ամուսնության 17-ամյակի առթիվ նոր տեսահոլովակ են հրապարակել

15:35 / 03.11.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Ջենիֆեր Էնիսթոնը նոր սիրավեպ ունի

14:40 / 03.11.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Լիլիթ Հովհաննիսյանն ու Կարո Այրումյանը կներկայանան զուգերգով

12:10 / 03.11.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» օրատորիայի պրեմիերան

11:11 / 03.11.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Իրինա Շեյքը շիկահեր կեղծամով մերկացրել է կուրծքը՝ վերածվելով մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղի

18:32 / 02.11.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Դեմի Մուրը փայլում է Անջելինա Ջոլիի նախկին ամուսնու գրկում

23:44 / 31.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Անի Երանյանը, Մովսես Երեմյանը , Արմեն Մարգարյանը «Քեզանից հետո» սերիալի փակ միջոցառմանը

22:36 / 31.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Սուրեն Շահվերդյան. «Այսօր՝ առանց քեզ երրորդ տարին…»

18:46 / 31.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
«Թէատրոն»-ը՝ միջազգային թատերական հարթակ Երևանում

11:26 / 31.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Քիմ Քարդաշյանը պնդում է, որ 1969 թվականի լուսնի վրա վայրէջքը բեմադրված էր

18:14 / 30.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
«Երգչուհի դառնալն իմ երազանքը չի եղել, այլ մորս, և ես ամեն ինչ արել եմ դրա համար». Տաթև Ասատրյան

17:27 / 30.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Սիդնի Սուինին առանց կրծկալ և թափանցիկ զգեստով ներկայացել է կարմիր գորգին

15:40 / 30.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները Ժամանակակից արվեստի թանգարանում

14:30 / 30.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Ավետիք Իսահակյանի առաջին սերն ու աշուղ Ջիվանու հետ կոնֆլիկտը

17:23 / 29.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
«Ամբողջ բոտոքսն ինձ եմ ներարկել, ձեզ ոչինչ չեմ թողել». Լյուբով Ուսպենսկայան ծաղրում է իր արտաքինը քննադատողներին

15:31 / 29.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ամուսնալուծությունը՝ ոգեշնչո՞ւմ. Անի Օհանյանը և Անդրեն նոր երգեր են ներկայացրել

13:17 / 29.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
40-ամյա Եկատերինա Վառնավան փոխել է իր կերպարը՝ մազերը ներկելով ավելի մուգ գույնով

12:42 / 29.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Օքսանա Սամոյլովան դատարան է ներկայացել մենակ և բացահայտել Ջիգանից ամուսնալուծության պատճառները

18:18 / 28.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում դպրոցականները կիրականացնեն մաքրման և պահպանության աշխատանքներ

17:23 / 28.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Ալլա Պուգաչովան շքեղ առանձնատուն է գնել Բուլղարիայում

16:33 / 28.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Արաքսյա Մելիքյանի և Անդրանիկ Զաքարյանի որդին Գերմանիայից վերադարձել է ՀՀ՝ ծառայելու նպատակով

13:25 / 28.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Կկայանա Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում

12:39 / 28.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Լողացող թանգարան Դուբայում

11:13 / 28.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Քիմ Քարդաշյանի մոտ գլխուղեղի անևրիզմա է ախտորոշվել

18:34 / 27.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
«Տեր Աստված, ես երբեք այս մոդելների նման գեղեցիկ չեմ լինի». Գոհար Ավետիսյան

17:55 / 27.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Արտաշատում մեկնարկում է հանրապետական թատերական փառատոնը

15:10 / 27.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Երևանում մեկնարկել է Ֆլեյտայի երկրորդ միջազգային փառատոնը

14:47 / 27.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Տիմատին ընկերուհուն 4 միլիոն դոլարանոց մեքենա է նվիրել

11:31 / 27.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նշում է 160-ամյակը

11:06 / 27.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Քեթի Փերին ծննդյան օրը նշել է Ջասթին Թրյուդոյի հետ

17:47 / 24.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Մեկնարկեց «Երևանի նորաձևության շաբաթ 2025»-ը

17:06 / 24.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Ջուլիա Ռոբերթսը նկարահանվել է Lancome-ի գովազդում

15:41 / 24.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Արվեստը ծնվում է հողից, հիշողությունից ու ժողովրդից». Սոս Սարգսյանը՝ հավատքի, ժողովրդի և կինոյի մասին

14:01 / 24.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Բրեդլի Քուփերը և Ջիջի Հադիդն աշնանային Նյու Յորքում

11:24 / 24.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Սոս Սարգսյան․ հայ կինոյի Նահապետը

18:38 / 23.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Երևանը նոր «պատվավոր քաղաքացիներ» ունի

17:49 / 23.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
«Ես արժանի եմ այս կնճիռներին». Ջուլիա Ռոբերթսն ասել է, որ երբեք դեմքի վիրահատություն չի անի

16:34 / 23.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Կասկադ համալիրի անավարտ հատվածը կվերակառուցվի

16:13 / 23.10.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
91-ամյա դերասանուհի Բրիջիտ Բարդոն հերքել է իր մահվան մասին լուրերը

fastnews-ads-banner