Մադրիդի «Ռեալն» ու ակումբի վինգեր Վինիսիուսը նոր պայմանագրի ստորագրման հարցում ամբողջական համաձայնության չեն կարողանում հասնել, հայտնում է El Chiringuito TV-ն։
Խնդիրը ֆինանսական է։ Մադրիդյան գրանդի դիրքորոշումն այն է, որ բրազիլացի ֆուտբոլիստն ակումբի հարձակվող Կիլիան Մբապեից շատ աշխատավարձ չպետք է ստանա։ Եզրայինին այդ դիրքորոշումը դուր չի գալիս։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վինիսիուսը «Լոս Բլանկոսից» տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում։ Համաձայնության դեպքում աշխատավարձի նախնական չափին կավելանան նաև պարգևավճարներ։