Logo

Ամփոփիչ մրցաշար. Պաոլինին ավարտեց ելույթները

18:55 / 06.11.2024Թենիս
null

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող WTA-ի Ամփոփիչ մրցաշարի A խմբի երրորդ տուրում աշխարհի յոթերորդ ռակետ Չժեն Ցինվենը պարտության մատնեց Ժասմին Պաոլինիին՝ 6-1, 6-1: Երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո չինացի թենիսիստուհին ամրագրեց իր տեղը փլեյ-օֆֆ-ում:

A խմբի վերջին մրցավեճում կհանդիպեն Արինա Սաբալենկան ու Ելենա Ռիբակինան: Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան առաջին երկու հանդիպումներում էլ չոր հաշվով է առավելության հասել, իսկ Ռիբակինան և Պաոլինին փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու շանսեր այլևս չունեն: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա