Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ:
Իտալացին «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի 1/8 եզրափակիչում մրցեց աշխարհի 21-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովի դեմ: Արմունկի վնասվածքով խաղացող Սիները երկու սեթից հետո բուլղարացուն պարտվում էր 3-6, 5-7 հաշվով: Երրորդ սեթում, երբ հաշիվը 2-2 էր, Դիմիտրովն իր մատուցման ժամանակ աջ ձեռքի վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել մրցախաղը: Բուլղարացին արցունքներն աչքերին հեռացավ կորտից: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:
Սիները կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 10-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնի հետ, որը քիչ առաջ աշխարհի 47-րդ ռակետ Լորենցո Սոնյեգոյի դեմ մրցախաղում տպավորիչ կամային հաղթանակ է տարել` 3-6, 6-1, 7-6, 7-5: