«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով՝ հաղորդում է Sports Illustrated-ը։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբում ծրագրում են առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տրանսֆերային առաջարկ կատարել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆերնանդեսի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մադրիդի «Ռեալը»։ Ֆերնանդեսի պայմանագիրն արգենտինական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի դեկտեմբերը։
2022 թվականին կիսապաշտպանն Արգենտինայի առաջնությունում անցկացրած 5 խաղում դարձել է 3 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ։