UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ, ասել է հայ մարտիկը Jaxxon փոդքասթի ժամանակ:
«Գեյջին լավագույն տարբերակն է։ Օլիվեյրան պայքարում է տիտղոսի համար, Պորյեն ու Հոլոուեյը՝ BMF-ի համար, իսկ Գեյջին ազատ է։ Մենք կարող ենք մենամարտել UFC-317-ում։ Եթե գլխավոր մենամարտում ինչ որ մեկը վնասվածք ստանա, կա՛մ Գեյջին, կա՛մ ես պատրաստ կլինենք տիտղոսի համար պայքարելուն»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը, որը մեկ տարուց ավելի օկտագոն դուրս չի եկել:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը մայիսի 31-ին գրեփլինգի ևս մեկ գոտեմարտ կանցկացնի: Հայ մարտիկը Մոսկվայում կայանալիք ADXC-10 մրցաշարի շրջանակում կգոտեմարտի Bellator-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեի դեմ:
Ծառուկյանը մայիսի 2-ին Դուբայում գրեփլինգի գոտեմարտ է անցկացրել դաղստանցի Մագոմեդ Զայնուկովի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ: