
տուր
01 Հունվար 1970 - 12:20


Հայաստանի հավաքականի թեկնածու Արմեն Մանուչարյանը հեռացել է «Ռոտորից»՝ հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
«Ակումբն ու ֆուտբոլիստը կողմերի պայմանագիրը վաղաժամ խզելու համատեղ որոշում են կայացրել: Շնորհակալություն Արմենին «Ռոտորում» անցկացրած ելույթների համար: Հաջողություն ենք մաղթում խաղադաշտում մարզական կարիերայի հետագա ընթացքում»,- ասված է թիմի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Մանուչարյանը «Ռոտորի» կազմը համալրել է 2020 թվականի օգոստոսին: Թիմի կազմում մասնակցել է 7 հանդիպման:
Արմենը «Բանանցի» սան է, մինչև «Ռոտոր» տեղափոխությունը 4 տարի պաշտպանել է «Փյունիկի» գույները: