Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը Տիրասպոլի «Շերիֆի» կազմում առաջին գոլն է խփել 2025/26 մրցաշրջանում:
Գործող չեմպիոն «Միլսամիի» դեմ Մոլդովայի Սուպերլիգայի երրորդ տուրի արտագնա խաղում հայ ֆուտբոլիստը 52-րդ րոպեին խփել է իր թիմի համար հաղթական գոլը, որից հետո հաշիվը դարձել է 2-1: 22-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 46-րդ րոպեին:
«Շերիֆը» 9 միավորով առաջին տեղում է: