Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը լեգենդար նախկին բասկետբոլիստ Շաքիլ Օ'Նիլի հետ մասնակցել է The Big Podcast-ին, որի ժամանակ նշել է իր վարկածով` բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստին և բռնցքամարտիկին, հաղորդում է NBA Central-ը։
«Բոլոր ժամանակների մեծագույն բասկետբոլի՞ստը, ես Ջորդանի մարդն եմ։
Բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկը ես եմ, և դա եսասիրություն չէ։ Կա վիճակագրություն։ Հարցրեք աշխարհին»,- ասել է աշխարհի նախկին չեմպիոնը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Թայսոնը վերադարձել էր պրոֆեսիոնալ ռինգ և պարտվել բլոգեր Ջեյք Փոլին։
Mike Tyson says Michael Jordan is the greatest player of all time 👀
— NBACentral (@TheDunkCentral) July 18, 2025
(🎥 @bigpodwithshaq / https://t.co/WoWRvyoPgh) pic.twitter.com/8OiNAnPctP